Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Mesrob Mashtots 1882.jpg

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362, Հացեկաց, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - փետրվարի 17, 440, Վաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն և աղվաներեն այբուբենների ստեղծողն է։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395-396 թվականներին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Ա Պարթևի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ․), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թվականներին Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422 թվականներին մեկնել է Բյուզանդիա՝ Կոստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը․․․ Ավելին

Նորություններ

2022 Kazakhstan protests — Aqtobe, January 4 (01).jpg

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան  • Բողոքի ցույցեր Ղազախստանում (2022)

Վերջերս մահացածներ՝ Ռուբեն Արուտչյան  • Գրիգորի Հայրապետով  • Ռազմիկ Դավոյան  • Միխայիլ Զելենսկի

Գիտե՞ք, որ․․․

Պիտեր Օ'Թու
  • ...Հայաստանի Կարմիր գրքում գրանցված այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։
  • ...այս դերասանը 8 անգամ ներկայացված է եղել Օսկարի, սակայն այդպես էլ չի ստացել որպես լավագույն դերասան, իսկ 2003 թվականին ստացել է պատվավոր Օսկար՝ կինոյում ունեցած ներդրման համար։
  • ...ՌԴ-ի այս քաղաքի հեռավորությունը Մոսկվայից կազմում է 1000 կմ, իսկ Տոկիոյից՝ 8000 կմ։
  • ...ճապոնացի այս աստղագետն իր հայտնաբերած երկու աստերոիդները անվանել է «Իմ հարևան Տոտորոն» լիամետրաժ անիմեի ռեժիսորի և գլխավոր հերոսի անուններով։
  • ...ծրագրավորման այս լեզվով գրված ծրագրի կոդը կարելի է «թաքցնել» այլ ծրագրի կոդերի մեջ՝ շնորհիվ օգտագործվող երեք նշանների։
  • ...այս ֆիլմն Օսկարի է արժանացել նկարահանումից քսան տարի անց՝ սահմանելով յուրատեսակ ռեկորդ։
  • ...այս թերթն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա։


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
289 887
հոդված
511
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։

Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Շուշիի ռեալական ուսումնարանի տնօրեն Տեր-Աստվածատուրյանցի դիմանկարը -Ter-Astvatsaturyan (1900) (cropped).jpg


Այս օրը պատմության մեջ

Ջիմ Քերրի


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2022-17-17 (hy)